ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Harmony in diversity

ՎԱՅՐԸ՝ Նյիրեդխազա, Հունգարիա

ՕՐԵՐԸ՝ 10-17 սեպտեմբերի 2024 թ․

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ Խթանել մշակութային և կրոնական երկխոսությունը, բարձրացնել իրազեկվածությունը սոցիալական ինտեգրման և այնպիսի արժեքների մասին, ինչպիսիք են համերաշխությունը, հանդուրժողականությունը և հարգանքը, նպաստել երիտասարդների ժողովրդավարական կյանքին մասնակցությանը, ակտիվ քաղաքացիությանը և խթանել կրթվելու նպատակով միջազգային շարժունությունը:

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Բելառուս, Ռումինիա, Թուրքիա և Հունգարիա

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը  բաղկացած է լինելու 4 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:

  • Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-30 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով: Ընտրության փուլում առավելություն կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։ Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը։
  • Թիմ-լիդերը պետք է լինի առնվազն 25 տարեկան փորձառու և կազմակերպչական հմտություններով երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող։ Նախապատվությունը կտրվի ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցած կամ ԵՆԿ անդամ հանդիսացող դիմորդներին։ Որպես թիմ լիդեր ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը։

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ անգլերենն է և երիտասարդ մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին իմացություն: Թիմ լիդերը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի համար նախատեսված գումարը կազմում է 309 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բանկային փոխանցմամբ։ Անհրաժեշտ է բոլոր ստացականները ներկայացնել կազմակերպիչներին։
  • Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս կփոխհատուցվի ծրագրի կողմից մինչև 35 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի ճանապարհածախսի հետ միասին:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 25 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները ազատված են մասնակցության վճարից:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ. հուլիսի 16-ը:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերի):