ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ The ESC with ijgd in Berlin”

ՎԱՅՐԸ՝  Բեռլին, Գերմանիա

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  Սեպտեմբեր 2023 – օգոստոս 2024

ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ ԻՅՋԴ Բեռլին

 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ Կամավորները պետք է առօրյա գործերում աջակցեն նույն բնակարանում բնակվողներին և աշխատակիցներին, ներգրավվեն դպրոցում, նաև դպրոցից հետո երեխաներին ցուցաբերելով աջակցություն, հոգատարություն և անհատական օգնություն, աջակցեն ուսուցիչների և մանկավարժներին, ովքեր աշխատում են 20-25 աշակերտից բաղկացած խմբերի հետ, աշխատեն ներառական ցերեկային խնամքի թիմում և այլն: 

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ: 

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է  ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am  էլհասցեին։

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ հուլիսի 28-ը, ժամը 18:00-ն։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

 

ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ՝ https://europa.eu/youth/solidarity_en

 

Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում: 

 

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ հղումով: