ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ “OPPORTUNITY WITH KIDS”
ՎԱՅՐԸ՝ Կառլսռուէ, Գերմանիա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Հոկտեմբերի 1, 2022 – Սեպտեմբերի 30, 2023
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ WINDRAD ցերեկային խնամքի կենտրոն
ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ աջակցել երեխաների առօրյա գործունեությանը, տնային աշխատանքների, նախաճաշի և ճաշի պատրաստման հարցում, ինչպես նաև համակարգող կազմակերպությանը միջմշակութային գործունեության մեջ:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, նախաձեռնող, երեխաների հետ աշխատելու մոտիվացիայով, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am էլ․հասցեին։
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հուլիսի 10-ը, ժամը 18:00-ն։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):
ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ:
Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:
Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի տեղեկատուից։