Երիտասարդության Ֆորում 2017

2017թ. սեպտեմբերի 18-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները Երևանում մասնակցել են «Երիտասարդության ֆորում»-ին, որի նպատակն էր աջակցել 2018-2022թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակմանը: Ֆորումի հիմնական մասն ընթացել է 5 առանձնացված թեմատիկ խմբերում քննարկումներ վարելով:

Դրանցից մեկը՝ «Երիտասարդական աշխատանք և ցկյանս կրթություն» խումբը ֆասիլիտացրել են ԵՆԿ խորհրդի նախագահ Աննա Եղոյանն ու ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Ավելացնենք նաև, որ «Միջազգային երիտասարդական համագործակցություն, միջմշակութային երկխոսություն և երիտասարդների շարժունություն» խմբում «Հայաստանում Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն» թեմատիկ զեկույցով հանդես է եկել ԵՆԿ Շարժունակության ծրագրերի համակարգող Վալյա Մարտիրոսյանը: Իսկ «Երիտասարդների մասնակցություն» խմբում «Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» ծրագրի մասին զեկույցով՝ ԵՆԿ Ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանը:

Երիտասարդության ֆորումը մեկ հարթակում միավորել էր հարյուրից ավելի ներկայացուցիչների՝ ազգային, մարզային և տեղական մակարդակներում գործունեություն ծավալող կառույցների՝ կառավարության, տեղական, միջազգային կազմակերպությունների, երիտասարդական ՀԿ-ների և ակումբների ներկայացուցիչների, երիտասարդության ոլորտի հետազոտողների, փորձագետների և պարզապես ակտիվ երիտասարդների:

Ֆորումը նախաձեռնել էր ՕքսԵՋեն երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ:

Ֆորումի աշխատանքների արդյունքում բարձրացված հիմնահարցերի վերաբերյալ հավաքագրվել է խնդիրների և առաջարկների փաթեթ: Ակնկալվում է, որ դա հետագայում կաջակցի պետական ռազմավարության մշակման գործընթացին: Լուսանկարները՝ Սպարտակ Ավետիսյանի:

IMG_3774  Anna 1  IMG_3773  forum

Տեսնել ավելին