«Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողություն

2018թ. հուլիսի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանում առաջին բաց երիտասարդական կենտրոնի՝ «Երիտասարդների տան» պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը:

«Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարոսլավ Զարիխտան, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ծրագրի ղեկավար Աննա Եղոյանը ներկայացրին կենտրոնի ստեղծման նպատակները, գործունեության ուղղությունները, թիրախային խմբերը, երիտասարդներին, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ընձեռվող հնարավորությունները։

Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց շրջայց կենտրոնում և հյուրասիրություն։

           

Տեսնել ավելին…