ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում հայտարարում «Երիտասարդների հզորացմանն ուղղված ենթադրամաշնորհային մրցույթ՝ Շիրակի և Տավուշի մարզերի ՔՀԿ-ների համար»։
Մրցույթը նախատեսված է այն 12 ՔՀԿ-ների համար, որոնք ընտրվել և մասնակից են եղել «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում իրականացված կարողությունների զարգացման դասընթացներին։
Ինչպես դիմել մրցույթին.
Ենթադրամաշնորհային մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Հայտադիմում (համաձայն տրամադրված ձևաթղթի)
- Բյուջե (համաձայն տրամադրված ձևաթղթի)
- Counter-terrorism declaration (համաձայն տրամադրված ձևաթղթի)
- Local Partners Assessment (excel) (համաձայն տրամադրված ձևաթղթի)
- Վերջին 2 տարվա ընթացքում իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկություն (անվանումը, նպատակը, դոնորը, բյուջեն, տևողությունը)
- Գրանցման վկայականի պատճեն
- Կանոնադրության պատճեն
- Կազմակերպության գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն (նպատակ, առաքելություն, խնդիրներ, գործունության հիմնական ուղղությունները, գործունեության հիմնական տեսակները/ ձևաչափերը, թիրախային խումբը։) Արդյոք կազմակերպությունը ներգրավված է ոլորտային աշխատանքային խմբերում, ցանցերում, խորհրդատվական մարմիններում։
Մրցույթի մնացած մանրամասներին ծանոթացեք ուղեցույցից։
Վերոնշյալ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի կարող դիտարկվել։ Ենթադրամաշնորհային մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2026թ․-ի մարտի 29-ն է։ Հայտադիմումն անհրաժեշտ է ուղարկել margarit.grigoryan@yic.am էլ. հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նույն էլ. հասցեով, կամ զանգել +37433177555 հեռախոսահամարով։
«Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագիրն իրականացնում են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ։
