*Երիտասարդական փոխանակման ծրագիր Սլովակիայում*
Անվանումը՝ “Hatchet II”
Վայրը՝ Կոշիցե, Սլովակիա
Օրերը՝ սեպտեմբերի 19-28, 2015
Ծրագիրը նվիրված է լինելու Եվրոպայում և նրան հարակից տարածաշրջանում խաղաղության և հանդուրժողականության հարցերին, որոնք կքննարկվեն մասնակից երիտասարդների հետ, ովքեր կարևորում են դրանք: Այդ 8 օրերի ընթացքում 50-ից ավելի երիտասարդներ կհամախմբվեն Սլովակիայում կիսելու խաղաղության և հանդուրժողականության գաղափարներ և քննարկելու եվրոպական վերջին իրադարձությունները: Ծրագրի ընթացքում կլինեն պատերազմի լուսանկարների ցուցադրում, ինչպես նաև մասնակից երիտասարդները կկիսեն իրենց անձնական զգացմունքները տարբեր ժամանակներում տեղի ունեցած պատերազմների շուրջ: Ավելին, առանձնակի կքննարկվեն վերջերս այդքան գործածված Եվրոմայդանը և այսպես կոչված Իսլամական պետությունը:
Այս ամենի նպատակն է տարածել և լսելի դարձնել եվրոպական և հարևան երկրների երիտասարդների խոսքը Հայաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Թուրքիայից և Ուկրաինայից:
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Դիմելու վերջնաժամկետն է ս/թ հունիսի 25-ը, ժ. 15:00-ն:
Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով:
*Մասնակիցները պետք է լինեն 18-30 տարեկան:
Ծրագրի տեղեկատուն կարող եք ներբեռնել այստեղից՝