ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Շիրակի մարզի 16-24 տարեկան ակտիվ, երիտասարդության հիմնախնդիրների վերհանմամբ և լուծման ուղիներով հետաքրքրված երիտասարդներին՝ մասնակցելու «Խոսում են երիտասարդները»/«Have Your Say» մեդիա նախագծին։ Այն հնարավորություն կտա անհատական և մասնագիտական զարգացման դասընթացների շնորհիվ ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ՝ լրագրության և հաղորդավարության, մեդիա և թվային գրագիտության, հանրային կապերի և երիտասարդական քաղաքականության ոլորտնելում:
7-շաբաթյա դասընթացների փուլը հաջողությամբ ավարտելուց հետո, ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու ՀՀ մարզեր և ձեռք բերած լրագրողական հմտությունների օգնությամբ պատրաստել հաղորդումներ յուրաքանչյուր մարզի երիտասարդների խնդիրների, առկա հնարավորությունների և հետաքրքիր երիտասարդական իրադարձությունների ու նախաձեռնությունների վերաբերյալ՝ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդների դերը հասարակության մեջ և դարձնել նրանց ձայնը լսելի։
Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու են ոլորտի լավագույն մասնագետների կողմից։ Հաղորդաշարի պատրաստմանը աջակցելու է պրոֆեսիոնալ նկարահանող խումբ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Մասնակիցների թիվը՝ 15
- Դասընթացների տևողությունն ու հաճախականությունը՝ փետրվար-մարտ 2023 թ․, շաբաթական 2 անգամ՝ առավելագույնը 5 ժամ տևողությամբ (13։30-ից հետո)
- Հանդիպումների ձևաչափը՝ առկա
- Վայրը՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ
- «Խոսում են երիտասարդները»/«Have Your Say» երիտասարդական մեդիա հաղորդաշարի նկարահանումների, հաղորդումների պատրաստման և հեռարձակման փուլի տևողությունը՝ ապրիլ-սեպտեմբեր 2023 թ․, ամսական առնվազն 1 մարզային այցելություն, նկարահանումներ և հարցազրույցներ շահագրգիռ կողմերի հետ, նյութի հետ աշխատանք և նկարահանումներ պրոֆեսիոնալ թիմի ուղեկցությամբ
- Մասնակցությունն անվճար է:
- Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում՝ մեկնարկից մինչև ավարտը։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը մինչև ս․թ․ հունվարի 25-ը։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք.
- Զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00)
- Նամակ ուղարկել yic@yic.am էլ․հասցեին
- Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26)
«Խոսում են երիտասարդները»/«Have Your Say» մեդիա նախագիծը իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: