«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ՝ ՈՐՊԵՍ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն «Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակներում հրավիրում են ՀՀ բոլոր մարզերից 18 տարեկանից բարձր երիտասարդական աշխատողների՝ մասնակցելու որպես մենթորներ քառօրյա վերապատրաստման դասընթացի, որի նպատակն է զարգացնել մասնագիտական հմտությունները և խթանել երիտասարդական ոլորտում արդյունավետ ներգրավվածությունը:
Դասընթացի մանրամասները.
Երբ՝ հունիսի 6-ից 9-ը
Որտեղ՝ Կոտայք, Աղվերան։
Դասընթացի նպատակն է.
երիտասարդական աշխատողներին տրամադրել գործնական մենթորական հմտություններ ու նախապատրաստել նրանց տարբեր ծրագրային և կազմակերպչական միջավայրերում մենթորական աշխատանք իրականացնելուն:
Դասընթացի թեմատիկ շրջանակը.
- Երիտասարդների մասնակցության խթանում
- Երիտասարդների ու կազմակեպությունների կարիքների համադրում
- Մենթորի ու հարակից ոլորտների մասնագիտական սահմանների ուրվագծում
- Երիտասարդական նախաձեռնությունների իրականացման աջակցում
- Մենթորի ունակությունների զարգացում
Ինչ սպասել դասընթացից․
- Ընդլայնեք ձեր փորձառությունը երիտասարդական աշխատանքի ոլորտում,
- Զարգացնեք երիտասարդներին արդյունավետ կերպով ներգրավելու և մոտիվացված պահելու գործում էական կարևորություն ունեցոզ ունակությունները,
- Ձեռք բերեք մասնագիտական ոլորտում նոր կապեր և ունենաք փորձի փոխանակման հնարավորություն,
- Բացահայտեք ոչ ֆորմալ ուսուցման նոր մեթոդներ և մոտեցումներ,
- Հնարավորության դեպքում ներգրավվեք ծրագրի հետագա ընթացքում որպես մենթորներ (գաղափարների լաբերում, հեքեթոններում և մոդել Հայաստան ծրագրում և այլն)։
Ովքեր կարող են դիմել․
— 18 և բարձր տարիքի անձինք,
— Պրոֆեսիոնալ կամ կամավոր երիտասարդական աշխատանքի առնվազն 2 տարվա փորձառություն,
* Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:
** Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։
Դիմելու կարգը․
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը։ Գրանցվելու վերջնաժամկետն է մայիսի 26-ը, ժամը` 23:59-ն:
Հարցերի և մանրամասների դեպքում, կարող եք կապ հաստատել դասընթացի համակարգող Մարգարիտա Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն)։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: