«Երիտասարդական աշխատողի կարողունակություններ» խորագրով դասընթացների շարքի մասնակցության հրավեր
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը:
Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու «Երիտասարդական աշխատողի կարողունակություններ» ընդհանուր խորագրի ներքո հետևյալ թեմաներով դասընթացների ՝
- Նորարարություն և թվային երիտասարդական աշխատանք — Նարե Ավագյան (30.06.2018)
- Երիտասարդական նախաձեռնողականության խթանում և կամավորություն — Նարեկ Բոցինյան (01.07.2018)
- Երիտասարդների առաջնորդության և թիմային աշխատանքի խթանում — Արթուր Նաջարյան (06.07.2018)
- Կոնֆլիկտների հաղթահարում և բանակցությունների վարում — Արթուր Նաջարյան (07.07.2018)
- Ժամանակի կառավարում և պլանավորում — Քրիստինե Ասատրյան (08.07.2018)
Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց, որոնցից 13-ն արդեն անցկացվել են)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։
Դասընթացների ընդհանուր նպատակն է․
Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։
Դասընթացներին կարող են մասնակցել.
- Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ,
- Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ,
- Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ,
- Երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ,
- Իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
- Մեդիա ոլորտի ներկայացուցիչներ,
- Այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ,
Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների:
Առաջնայնություն կտրվի այն անձանց, ովքեր կդիմեն մասնակցելու դասընթացների այս շարքին ամբողջությամբ, ուղղակի կապ ունեն համապատասխան թեմաների հետ և նախկինում չեն մասնակցել «Երիտասարդների տանն» անցկացված դասընթացներին։
Անցկացվելու է 5 թեմատիկ դասընթաց, և նրանք, ովքեր կմասնակցեն դասընթացի ամբողջական շարքին (թվով 5 թեմա), կստանան վկայականներ:
Յուրաքանչյուր թեմատիկ դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին էլեկտրոնային հայտ․ հղումներն ու գրանցման հայտերը լրացնելու համապատասխան վերջնաժամկետները տրվում են ստորև.
- Նորարարություն և թվային երիտասարդական աշխատանք
- Երիտասարդական նախաձեռնողականության խթանում և կամավորություն
- Երիտասարդների առաջնորդության և թիմային աշխատանքի խթանում
- Կոնֆլիկտների հաղթահարում և բանակցությունների վարում
- Ժամանակի կառավարում և պլանավորում
Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20)։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:
Կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել youthhouse@yic.am էլ-հասցեին:
«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: