ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
ՎԱՅՐԸ՝ Բեռլին, Գերմանիա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ հունվար — նոյեմբեր, 2018
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ “Centre Français de Berlin” (CFB)
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ Նպաստել երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, տրամադրել ապահով և նպաստավոր միջավայր՝ վերջիններիս ներուժի հզորացման համար:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, անգլերենի խոսակցական մակարդակի իմացությամբ, ակտիվ, մոտիվացված երիտասարդներ: Ֆրանսերենի և/կամ գերմաներենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ հետևյալ էլ․հասցեին՝ evs.sending@yic.am
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ դեկտեմբերի 12-ը, 10:00-ն։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):