ԵՆԿ ՀՈՒՇԱԳԻՐ «ՍՊԻՏԱԿԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԽՈՒՄԲ» ՀԿ-Ի ՀԵՏ

Փետրվարի 1-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Համաձայն փոխըմբռման հուշագրի՝ կողմերը միմյանց աջակցելու են Սպիտակ քաղաքի երկու դպրոցներում իրականացվող ծրագրային գործողությունների ընթացքում:

Փոխըմբռման հուշագիրը ստորագրել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աշխեն Բաբայանը: 

*«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային» ծրագիրը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:

51356342_2346250485408374_7713234026315644928_o51016011_2346250472075042_312440754611945472_o