ԵՆԿ անդամների հանդիպում

Մարտի 31-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ անդամների ոչ ֆորմալ հանդիպումը, որը տեղի ունեցավ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում: Հանդիպման ընթացքում «Երիտասարդների տան» թիմը խոսեց կենտրոնի հիմնման, երիտասարդների համար դրա կարևորության և կենտրոնի աշխատանքային ձևաչափի մասին: Հաջորդիվ, հանդիպումը շարունակվեց ավելի ջերմ միջավայրում՝ հնարավորություն տալով կազմակերպության անդամներին և աշխատակազմի անդամներին միմյանց հետ հաղորդակցվելու և հաճելի ժամանակ անցկացնելու՝ ծանոթանալով կենտրոնի աշխատանքային տարածքին:


* «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից:

IMG_9252 IMG_9268 IMG_9284 IMG_9294