ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ. ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ և ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

posterԳյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է դասընթացների շարք «Երիտասարդների ձեռներեցության ուսուցումը հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում:

Դասընթացին կարող են մասնակցել՝ 18-30 տարեկան երիտասարդներ Շիրակի մարզից, ովքեր հետաքրքրվում են մարզի զբոսաշրջային ներուժով և ուզում են ձեռք բերել ոլորտային նոր գիտելիքներ։

 

Դասընթացների թեմաներն են՝
1. Տեղական զբոսաշրջային ներուժ,
2. Զբոսաշրջիկների տեսակները,
3. Մշակութային և միջմշակութային իրազեկում,
4. Գործընկերության կառուցում շահագրգիռ կողմերի հետ,
5. Մարքեթինգ և բրենդինգ զբոսաշրջային բիզնեսի համար,
6. Էլեկտրոնային վաճառք և էլեկտրոնային հարթակներ (BOOKING.COM, AIRBNB և այլն),
7. Ինչպե՞ս ստեղծել գրավիչ զբոսաշրջային ապրանքներ և ծառայություններ,
8. Գնագոյացման ռազմավարությունները,
9. Հյուրատներ․իրավական տեսանկյունը և պահանջները,
10. Որտե՞ղ և ինչպե՞ս գտնել ֆինանսներ ձեր բիզնեսի համար:

 

Դասընթացներն անցկացվելու են հետևյալ համայնքներում՝
1․ Գյումրի,
2․ Սարապատ,
3․ Ցողամարգ,
4․ Անուշավան,
5․ Ամասիա։

 

Դասընթացները իրականացվելու են հունիս-օգոստոս ամիսների ընթացքում։ Հստակ օրերի մասին կտեղեկացվեն ընտրված մասնակիցները։

 

Եթե ուզում եք զարգացնել ձեր հմտությունները հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում, ունեք մի քանի օր ազատ ժամանակ մեզ հետ անցկացնելու, նոր բաներ սովորելու, նոր բացահայտումներ անելու՝ լրացրեք հայտադիմումը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՄԱՅԻՍԻ 25-Ը։

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: