ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ-ՀՐԱՎԵՐ «UPSHIFT ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Безымянный-1

 

Առաջադրանքի նկարագրություն

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման» ծրագրի շրջանակներում հայտարարում է դասընթացավարների մրցույթ:

«UPSHIFT Հայաստան» ծրագրի նպատակն է

նպաստել Հայաստանում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:

Դասընթացների թեմաները

  1. Հաղորդակցության հմտություններ,
  2. Առաջնորդության հմտություններ,
  3. Նախաձեռնողականություն, ակտիվ քաղաքացիություն,
  4. Մարդու / երեխայի իրավունքներ և խտրականության դեմ պայքար,
  5. Ստեղծագործական, քննադատական մտածողություն,
  6. Ինտերնետային անվտանգություն,
  7. Առողջ ապրելակերպ (օրինակ, ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի կանխարգելում / առողջ սնունդ / ակտիվ ապրելակերպ / սպորտ),
  8. Բնապահպանություն / կլիմայական փոփոխություններ ( կլիմայի ազդեցությունը կենսապայմանների վրա, էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, աղբ, օդի աղտոտում):

Դասընթացների թիրախային խումբն է

Գյումրու և Սպիտակի 12-18 տարեկան դեռահասներ։

Դասընթացների իրականացման վայրը՝ Գյումրի և Սպիտակ

Ժամկետները՝ փետրվար-մարտ ամիսներ (վերջնական ժամատախտակը կհստակեցվի ընտրված դասընթացավարների հետ)։

Մեկ թեմատիկ դասընթացի տևողությունը՝ 2 ժամ։

.

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Դասընթացավարների պարտականությունները

  • Իրականացնել դասընթացներ վերը նշված թեմաներով կամ թեմաներից մեկով,
  • Նախապես պատրաստել դասընթացի մոդուլ՝ տրվելիք նմուշի համաձայն,
  • Պատրաստել թեմատիկ պրեզենտացիաներ և բաժանվող նյութեր,
  • Գրել դասընթացի ամփոփ հաշվետվություն՝ տրվելիք նմուշի համաձայն։

Պահանջվող փորձն ու որակավորումները

  • Դասընթացի թեմատիկ ոլորտում աշխատաքային, մասնագիտական փորձառություն,
  • Նախկինում ոչ-ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ դասընթացներ վարելու փորձառություն,
  • Պրեզենտացիա պատրաստելու և ներկայացնելու հմտություններ,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ, ճշտապահություն և ճկունություն։

Հայտերն ընդունվում են բացառապես անհատների կողմից, խմբային հայտերը չեն դիտարկվի։ Մեկ հայտատուն կարող է դիմել մեկից ավելի թեմատիկ դասընթացներ վարելու համար։

Հավասար փորձառության պարագայում առաջնայնություն կտրվի Գյումրիում բնակվող թեկնածուներին:

Վարձատրություն

Ընտրված դասընթացավարների հետ նախատեսվում է կնքել Ծառայությունների մատուցման մասին պայմանագիր։

Վարձատրությունը կկատարվի փոխանցումով՝ ծառայության մատուցումը հավաստող ակտի ստորագրումից հետո։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև փետրվարի 11-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը hr@yic.am էլ-հասցեին: էլեկտրոնային նամակը պետք է բավարարի հետևյալ պարտադիր պահանջներին․

  1. նամակի վերնագրում նշել «Դասընթացավարի հայտ» արտահայտությունը
  2. նամակի առաջին տողում գրել այն թեմայի կամ թեմաների անվանումը, որի համար դիմում են,
  3. նամակի մեջ ազատ ոճով ներկայացնել որպես դասընթացավար ծրագրում ներգրավվելու շարժառիթը, դասընթացի ենթաթեմաները և մեթոդաբանական մոտեցումը։

Մեկից ավելի դասընթացի համար դիմող թեկնածուները պետք է երրորդ կետում նշված պահանջները ներկայացնեն ամեն դասընթացի համար առանձին։

Դասընթացային մոդուլներ կցելու կարիք չկա։

Պահանջներին բավարարող թեկնածուների հետ կանցկացվի հեռախոսային հարցազրույց:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝

095-91-91-97 կամ գրել hr@yic.am  էլ-հասցեին:

 

______________________

«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային» ծրագիրը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: