ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ – ՀՐԱՎԵՐ
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիր
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ
Գրաֆիկական դիզայներ/ Ձևավորող
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Մարտի 27, 2019թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ
Մարտի 29, 2019թ.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Մարտ 29 — ապրիլ 5, 2019
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Ծրագրի ղեկավար
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության վերլուծական զեկույցի ձևավորում և էջադրում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Զեկույցի շապիկի ձևավորում (չափսը՝ 17×23),
- Զեկույցի միջուկի ձևավորում և էջադրում (էջերի քանակ՝ 60-70 էջ)։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- համակարգչային մասնագիտական ծրագրերի տիրապետում /Adobe InDesign և QuarkXPress/,
- սեղմ ժամկետներում, դինամիկ միջավայրում աշխատելու կարողություն,
- թիմում աշխատելու հմտություններ,
- պատասխանատվության զգացում:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2019թ. մարտի 22-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և պորտֆոլիո hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Գրաֆիկական դիզայներ»):
Ինքնակենսագրականը և պորտֆոլիոն կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով:
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից: