Գունավոր Եվրոպա
Երբ. 2012
Նկարագրություն. Գյումրու մի խումբ ուսանողներ նախաձեռնեցին գաղափարը՝ ունենալու գունավոր ու պայծառ անկյուն, որտեղ մեր երիտասարդները հնարավորություն կունենային հասկանալ, թե որոնք են եվրոպական արժեքները, ծանոթանալու նրա կառուցվածքի և հաստատությունների իրականացրած գործառույթների հետ: Այն հնարավորություն էր տալու դարձնել Եվրոպան ավելի մոտ և ցույց տալ եվրոպական մշակույթը և մշակութային տարբերությունները, որոնք մենք ունենք: ԵՆԿ-ի աջակցությունը ստանալուց հետո, նախաձեռնության թիմը դիմեց «Երիտասարդական Բանկի» -ի փոքր դրամաշնորհի՝ սենյակում վերանորոգման աջակցություն ստանալու, Եվրոպան ավելի գունեղ և տեսանելիորեն ավելի մոտ դարձնելու համար:
Սենյակը լի է Եվրոպական գույներով: Այն կահավորված է Եվրոպայի երկրների դրոշներով զարդարված գրապահարաններով: Բազմոցը կրում է Եվրոպական Միության դրոշի գույները: Երկնագույն պատի վրա կարելի է տեսնել Եվրոպայի հսկայական ու գունեղ քարտեզը, իսկ առաստաղին՝ «Եվրոպան շատ ավելի մոտ է, քան կարծում եք» կարգախոսը:
«Գունավոր Եվրոպայի» բացումը տեղի ունեցավ հունվարի 25-ին ԵՆԿ ՀԿ գրասենյակում, որի ժամանակ ներկա էին ԵՆԿ-ի աշխատակազմը և կամավորները, «Երիտասարդական Բանկի» ներկայացուցիչները Գյումրիից և Երևանից, ինչպես նաև՝ նախաձեռնության հեղինակները: