03
Նյմ 2017
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ՆՈՐ ԱԿՈՒՄԲ ԵՆԿ-ՈՒՄ
Սիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է գերմաներենի նոր ակումբ սկսնակների համար, որը վարելու է Գերմանիայից ժամանած Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Մերլին Զայֆերթ:
Եթե ցանկանում եք սովորել գերմաներեն կամ բարելավել ձեր գիտելիքներն, ապա շտապեք գրանցվել մինչև նոյեմբերի 10-ը՝ լրացնելով հետևյալ առցանց դիմում-հայտը:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից) կամ այցելել ԵՆԿ գրասենյակ՝ Շահումյան 69 հասցեով (Արևամանուկ շենք, 1-ին հարկ):
Ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին` ժամը 14:30-ին: