«ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԼԱԲ» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում, հայտարարում է «Գաղափարների Լաբ» նախագծի մասնակիցների կանչ ` նախատեսված երիտասարդների համար իրենց համայնքներում սեփական նախագծերը կյանքի կոչելու  նպատակով: Ծրագրի շրջանակներում ընտրվելու են 18-25 տարեկան 15 երիտասարդ առաջնորդներ, ովքեր հետաքրքրված են իրենց համայնքներում կարիքների վերհանմամբ և նորարարական գաղափարների իրականացմամբ։

 

Ծրագրի նկարագիրը

Ընտրված մասնակիցները, մինչև ծրագրին դիմելը, որոշելու են թիրախային խումբը, որին ուղղված է լինելու իրենց մշակած գաղափարը (օրինակ՝ երիտասարդներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, և այլն): Յուրաքանչյուր մասնակից կիրականացնի համայնքային  կարիքների գնահատում՝ ծրագրի մշակման գործընթացը հեշտացնելու համար: Բացի այդ, յուրաքանչյուր մասնակից իր գաղափարի  իրականացման  համար կարող է ներգրավել ևս մեկ մասնակցի։ Նախաձեռնությունների ուղղակի շահառուները լինելու են ոչ պակաս քան 10 մասնակից։

 

Ծրագրի կառուցվածքը

— Մեկնարկային դասընթաց (դեկտեմբերի 21-ից 22-ը). երկօրյա մեկնարկային դասընթացի շրջանակներում մասնակիցները կուսումնասիրեն երիտասարդական աշխատանքի և ծրագրերի մշակման ոլորտները։ Կբաժանվեն խմբերի, կնշանակվեն մենթորներ, որոնց աջակցությամբ էլ մասնակիցները կիրականացնեն համայնքի կարիքների գնահատում և կբարելավեն իրենց գաղափարները: Այս դասընթացի ընթացքում մասնակիցները կհստակեցնեն իրենց գաղափարները և կկազմեն գործողությունների պլան:

 

— Առաջադրանքներ. Մեկնարկային դասընթացի ժամանակ ստացված առաջադրանքները կատարելու համար մասնակիցները կվերադառնան իրենց համայնքներ` տվյալների հավաքագրման և նախագծային գաղափարների վրա աշխատելու համար:

 

— Ինկուբացիոն դասընթաց (2 օր, 2025թ). Մեկամսյա ընդմիջումից հետո, մասնակիցները՝ իրենց հավաքագրած մասնակցի հետ միասին, կմասնակցեն երկրորդ երկօրյա դասընթացին: Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել աջակցություն՝ իրենց գաղափարները դարձնելու գործող, համայնքի համար պատրաստ նախագծեր: Այս փուլում ևս մենթորներն աջակցելու են մասնակիցներին։

 

— Ծրագրի իրականացման փուլ ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2025 թվականի հունիս ամիսը։

 

Ֆինանսավորում և աջակցություն

Յուրաքանչյուր մասնակցի կտրվի 300 եվրո՝ իրենց ծրագրերի իրականացման համար։ Բացի այդ, երեք լավագույն իրականացված նախագծերը հնարավորություն կունենան ցուցադրվել ամենամյա երիտասարդական ֆորումին։

 

Փակման միջոցառում

Ծրագիրը կավարտվի փակման միջոցառմամբ՝ վերհիշելով բոլոր մասնակիցների ձեռքբերումները և ցուցադրելով նախագծերի արդյունքները:

 

Մանրամասներ և պայմաններ

  • Ծրագրին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է,
  • Մասնակիցների կեցությունը, սնունդն ու տրանսպորտը ապահովում է կազմակերպությունը,
  • Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում՝ մեկնարկից մինչև ավարտը,
  • Միայն ծրագրի 80%-ից ավելին մասնակցած մասնակիցները կստանան հավաստագրեր:

 

Հայտադիմումները ներկայացնելու մանրամասները

 

Օնլայն գրանցման հայտը լրացնել այս հղումով՝ https://bit.ly/4hAq3tE 

 

Լրացման վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 8, 2024թ․

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք.

  • Զանգահարել դասընթացի համակարգող Մարգարիտ Գրիգորյանին՝ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ը),
  • Նամակ ուղարկել youthinaction@yic.am էլհասցեին,
  • Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

 

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: