«Բաց երիտասարդական աշխատանք» դասընթաց

69518721_2737719579594794_3750567426589196288_n
Սեպտեմբերի 9-ին ավարտվեց «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի կայացում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Բաց երիտասարդական աշխատանք» խորագրով դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան երիտասարդական աշխատանքի պատմությանը, ԵԱ տեսակներին, բաց երիտասարդական աշխատանքի գործիքակազմին, սկզբունքներին ու դրանց կիրառմանը, հաջորդիվ ստացված գիտելիքները գործնականում կիրառեցին՝ ուսումնական այց կատարելով «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն։ Դասընթացը նպատակաուղղված էր երիտասարդական աշխատանքում ներգրավված դերակատարների կարողությունների զարգացմանը: Դասընթացի վերջին օրը մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոզա Հակոբյանի հետ, հանդիպման ընթացքում ներկայացվեց «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի կայացում» ծրագրի ընթացքն ու հետագա գործողությունները, քննարկվեցին երիտասարդական քաղաքականությանն ու աշխատանքին վերաբերող մի շարք հարցեր, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց երկուստեք կիսվել հետագա գործողությունների ու ծրագրերի մասին։ Ծրագիրն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի ու «Հայ առաջեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։