«Բավարար պիցցա բոլորի համար»
Որտեղ. Հայաստան
Նպատակ. Երիտասարդների միջև կիսել խաղաղության մշակույթը` հնարավորություն ընձեռելով կիսելու խաղաղության կերտման և միջսահմանային երկխոսության փորձը:
Նկարագրություն. Համագործակցելով Մեթսի Յունեսկո հասարակական կազմակերպության ֆրանսիական ակումբի հետ Երիտասարդական Նախաձեռնություննների կենտրոն ՀԿ-ն «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Բավարար պիցցա բոլորի համար» դասընթացը ուղղված կոնֆլիկտների հաղթահարման և բանակցություններ վարելու հմտությունների զարգացմանը:
Ծրագիրը ֆինանսավորվեց Եվրոպական Հանձնաժողովի կողմից և տեղի ունեցավ Դիլիջանում հուլիսի 14-20: Այս դասընթացը ԵՆԿ-ի մի այլ նախաձեռնության` «Անկախ ամեն ինրից կհաղթի խաղաղությունը» գործնական այցի արդյունքն էր, որը անցկացվեց 2010թ. դեկտեմբերին:
7 օրյա դասընթացը նվիրված էր հակամարտող գոտիների երիտասարդների բանակցություններ վարելու հմտությունների զարգացմանը: Տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև հաղորդակցության զանազան ուղիներ ապահովելու և կարծրատիպերը կոտրելու համար դասընթացի թիմը և դասընթաց վարողները օգտագործում էին տարբեր ինտերակտիվ մեթոդներ : Ավելին , դասընթացը խթանում էր միջսահմանային երկխոսությունը և համագործակցությունը: Հայաստանում անցակցրած ժամանակահատվածում 17 երկրներից ժամանած 36 մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալ հայկական մշակույթին, հայկական ավանդական պարերին, հայկական երաժշտությանը և հայկական խոհանոցին: Նրանց նաև, հնարավորություն ընձեռնվեց մի ամբողջ օր անցկացնել Երևանում: