Բակային ճամբար Գյումրու երիտասարդների տանը
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը օգոստոսի 17-21-ը կազմակերպում է բակային ճամբար 10, 11 և 12 տարեկան պատանիների համար։
Բակային ճամբարի նպատակն է մասնակից երեխաների ամառային արձակուրդները դարձնել հագեցած, հետաքրքիր ու բազմաբովանդակ, ստեղծել հնարավորություն շփվելու հասակակիցների հետ, ձեռք բերելու նոր ընկերներ ու ստանալու նոր գիտելիքներ։
Բակային ճամբարը կազմակերպվելու է ժամը 10:00-15:00-ն:
Բակային ճամբարում գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 13-ը մոտենալ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Վազգեն Սարգսյան 20, երեքշաբթի-շաբաթ, 10:00-18:30), բերելով՝ մասնակից երեխայի ծննդյան վկայականը:
Բակային ճամբարում ներգրավված են լինելու գրանցված առաջին 24 մասնակիցները:
Ամառային ճամբարը իրականացվում է կանադահայ բարերարներ Վիգեն Շամլեանի և Կատերինա Ալվարոյի նվիրատվությամբ։