ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

444ստռօնգlogo YIC - !C     logo-arm

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ընդունարանի աշխատակցի կամավորական աշխատանքի թափուր հաստիքի համար։

 

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝                  Ընդունարանի աշխատակից

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ`                Կամավոր (տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ)

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ԾԱՎԱԼԸ՝               5-օրյա, շաբաթական 20 ժամ (14:00-18:00)

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝                          3 ամիս

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՍԿԻԶԲԸ՝                Փետրվարի  15, 2018

ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՎԱՅՐԸ՝                  Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Վ. Սարգսյան 20, Գյումրի)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝           Կենտրոնի համակարգող

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`  Կենտրոնի այցելուների դիմավորում, գրանցում և ուղղորդում

 

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՑ ՖԱՅԼՈՒՄ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն,
  • Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
  • Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
  • Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
  • Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն,
  • Ըստ անհրաժեշտության ստանձնել այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
  • Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
  • Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից և ժամանակակից սարքավորումներից օգտվելու կարողություն),
  • Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև փետրվարի 3-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը youthhouse@yic.am էլ-հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ընդունարանի աշխատակից»:

 

Ինքնակենսագրականը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար զանգահարեք ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:

———————————

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: