ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐԹԻԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ նորաբաց «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգողի թափուր հաստիքի համար
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Կենտրոնի համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ աշխատանքային, անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջան,
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Փետրվարի 1, 2024
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Անկախության 20/1, «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի գործունեության և աշխատակազմի համակարգում ու վերահսկում:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Համակարգել կենտրոնի աշխատակազմի աշխատանքը ու անցկացնել աշխատակազմի ժողովներ,
- Պլանավորել և կազմակերպել կենտրոնի ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ նյութերի, պարագաների գնումներ և վերանորոգումներ,
- Վերահսկել կենտրոնի գույքը, ռեսուրսները, կարգուկանոնը և մաքրությունը,
- Ապահովել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները, դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթավարությունը և արխիվավորումը,
- Ապահովել կենտրոնի գործողությունների տեսանելիությունը,
- Հաստատել կապ գործընկեր կազմակերպությունների հետ,
- Ապահովել արտաքին ներկայացուցչություն,
- Մասնակցել Կազմակերպության աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն հանրային կառավարման, կրթության կառավարման կամ հարակից ոլորտներում,
- Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
- Ծրագրերի համակարգման կամ ղեկավարման առնվազն մեկ տարվա փորձ,
- Երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում փորձ,
- Երեխայի / երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
- Բյուջետավորման և ֆինանսական միջոցների ղեկավարման հմտություններ,
- Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
- Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
- Հայերենի և անգլերենի գերազանց ու ռուսերենի բավարար իմացություն,
- Թվային գրագիտություն:
Աշխատողի աշխատանքային գրաֆիկը կազմվում է համաձայն կենտրոնի աշխատանքային ժամերի:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունվարի 17-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով` «Հաստիքի անվանում_անուն,ազգանուն»:
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97 մրցույթի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանին։
«Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ծրագիրը իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի և Արթիկի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: