ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆԿ-ում
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը տրամադրում է աշխատանքային պրակտիկայի հնարավորություն՝ GLOW (Girls Leading Our World) աղջիկների առաջնորդության և հզորացման ծրագրի շրջանակում:
ՆԿԱՐԱԳԻՐ
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ
GLOW (Girls Leading Our World) ծրագրի օգնական
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Ապրիլի 10, 2019թ.
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 15 – օգոստոսի 15, 2019թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ
5-օրյա, շաբաթական 25 ժամ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Ծրագրի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
GLOW ծրագրի շրջանակում թիմի կողմից իրականացվող կազմակերպչական և բովանդակային աշխատանքներին աջակցություն:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աջակցել ծրագրային թիմին ադմինիստրատիվ աշխատանքներում` կատարելով հեռախոսազանգեր, տեքստերի թարգմանություն, գնումների կազմակերպում և գրասենյակային այլ աշխատանքներ,
- Մասնակցել ճամբարներին և աջակցել կազմակերպչական գործերում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Հայերենի գերազանց և անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն
- Համակարգչային ծրագրերից և համացանցից օգտվելու հմտություններ,
- Կամավորական աշխատանք կատարելու պատրաստակամություն և մոտիվացիա,
- Ակտիվություն և կենսուրախություն, անձնային դրական որակներ,
- Զարգանալու և ինքնակրթվելու ցանկություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Հաղորդակցման և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Կամավորության փորձ /ցանկալի է/:
ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
- Պրակտիկան չի վարձատրվում,
- Փոխհատուցվում է ճանապարհածախսը և ծրագրից բխող այլ ծախսերը:
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Պրակտիկայի ավարտին կտրվի հավաստագիր/երաշխավորագիր,
- Մանագիտական հմտությունների բարելավում,
- Ճամբարի մասնակցելու հնարավորություն,
- Շփում տեղացի և օտարերկրյա այլ կամավորների հետ,
- Կազմակերպության տեղական և միջազգային դասընթացներին/փոխանակման ծրագրերին մասնակցելու հնարավորություն,
- Հետագայում կազմակերպության աշխատակազմում ներգրավվելու հնարավորություն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող և 18 տարին լրացած թեկնածուները կարող են մինչև 2019թ. ապրիլի 10—ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (կես էջի սահմաններում) hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («GLOW» ծրագրի օգնական):
Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով:
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: