ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Ապրիլ 30, 2019թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ
Մայիսի 15, 2019թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ
5-օրյա, 40 ժամ շաբաթական
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Երկարաժամկետ (1 ամիս փորձաշրջանով)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Գրասենյակի պատասխանատու
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գրասենյակի առօրյա և ծրագրային ադմինիստրատիվ աշխատանքների իրականացում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հետևել գրասենյակի էլ-փոստին և նամակները ուղղորդել համապատասխան աշխատակիցներին,
- Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն,
- Ընդունել, գրանցել և ուղղորդել գրասենյակի այցելուներին,
- Լրացնել և թարմացնել կազմակերպության տվյալների բազաները,
- Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
- Գրանցել աշխատակազմի՝ գրասենյակ մուտքի և ելքի ժամերը,
- Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
- Կազմակերպել աշխատակազմի և/կամ ծրագրերի մասնակիցների սուրճի և ճաշի ընդմիջումները,
- Ներկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն,
- Կատարել անդմինիստրատիվ օգնականի համար՝ իրականացվող ծրագրերով սահմանված այլ գործառույթներ,
- Ըստ անհրաժեշտության ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Միջնակարգ մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքի/ կամավորության փորձ (ՀԿ ոլորտում առկա փորձը կդիտվի առավելություն),
- Հաղորդակցման հմտություններ (միջանձնային և գործնական բանավոր, գրավոր հաղորդակցություն),
- Կազմակերպվածություն (առաջնահերթություններ սահմանելու կարողություն, գործողություններ պլանավորելու և իր աշխատանքին առնչվող իրավիճակներ կանխատեսելու ունակություն),
- Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց և անգլերենի բավարար իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն),
- Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ, թվային տեխնոլոգիաներից և ժամանակակից սարքավորումներից օգտվելու կարողություն),
- Կարգապահություն (ժամանակի կառավարման, սահմանված ժամկետներում առաջադրանքներ կատարելու կարողություն),
- Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
- Ստեղծագործ թիմում աշխատելու հմտություններ,
- Միջմշակութային միջավայրում աշխատելու կարողություն,
- Անընդհատ սովորելու ձգտում,
- Նախաձեռնողականություն,
- Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ։
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
- Պարգևավճարներ։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2019թ. ապրիլի 30-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ադմինիստրատիվ օգնական»:
Ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով երեքշաբթիից շաբաթ ժամը 10:00-ից 18:00-ն։
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: