ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔ

Administrative Assistant Word Cloud Concept with great terms such as professional, secretary, executive and more.

Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է աշխույժ և պատասխանատու երիտասարդների` գրասենյակի ադմինիստրատիվ օգնականի թափուր հաստիքի համար:

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ադմինիստրատիվ օգնական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Երկարաժամկետ (1 ամիս փորձաշրջանով)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Մարտի 15, 2017
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Գրասենյակի ղեկավար
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Գրասենյակի առօրյա և ծրագրային ադմինիստրատիվ աշխատանքների կազմակերպում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Հետևել գրասենյակի էլ-փոստին և նամակները ուղղորդել համապատասխան աշխատակիցներին,
• Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն,
• Ընդունել, գրանցել և ուղղորդել գրասենյակի այցելուներին,
• Լրացնել և թարմացնել կազմակերպության տվյալների բազաները,
• Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
• Կազմակերպել աշխատակազմի և/կամ ծրագրերի մասնակիցների սուրճի և ճաշի ընդմիջումները,
• Գրանցել աշխատակազմի՝ գրասենյակ մուտքի և ելքի ժամերը,
• Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
• Ներկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն,
• Կատարել անդմինիստրատիվ օգնականի համար՝ իրականացվող ծրագրերով սահմանված այլ գործառույթներ,
• Ըստ անհրաժեշտության ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
• Միջնակարգ մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն,
• Առնվազն 1 տարվա աշխատանքի/կամավորության փորձ (ՀԿ ոլորտում առկա փորձը կդիտվի առավելություն),
• Հաղորդակցման հմտություններ (միջանձնային և գործնական բանավոր, գրավոր հաղորդակցություն),
• Կազմակերպվածություն (առաջնահերթություններ սահմանելու կարողություն, գործողություններ պլանավորելու և իր աշխատանքին առնչվող իրավիճակներ կանխատեսելու ունակություն),
• Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց և անգլերենի բավարար իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն),
• Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ, թվային տեխնոլոգիաներից և ժամանակակից սարքավորումներից օգտվելու կարողություն),
• Կարգապահություն (ժամանակի կառավարման, սահմանված ժամկետներում առաջադրանքներ կատարելու կարողություն),
• Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
• Ստեղծագործ թիմում աշխատելու հմտություններ,
• Միջմշակութային միջավայրում աշխատելու կարողություն,
• Անընդհատ սովորելու ձգտում,
• Նախաձեռնողականություն,
• Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
• Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
• Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
• Պարգևավճարներ

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև մարտի 5-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը (լուսանկարով) yic@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով Ադմինիստրատիվ օգնական:
Ինքնակենսագրականը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: