ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ՆՈՐ ԱԿՈՒՄԲ ԵՆԿ-Ի ՀԵՏ

ՑԼՒԲՍիրով տեղեկացնում ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մեկնարկում է ֆրանսերենի խոսակցական նոր ակումբ, որը վարելու է Ֆրանսիայից ժամանած Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Սառա Ֆաուազը:

Եթե ցանկանում եք բարելավել ֆրանսերենով հաղորդակցման ձեր հմտությունները, ապա շտապեք գրանցվել մինչև ապրիլի 5-ը, ժամը 11:00-ն՝ լրացնելով հետևյալ առցանց հայտը:

Ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին, ժամը 12:00-ին «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 20):

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի երկուշաբթի և կիրակի օրերից):