«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում հայտարարում է Շիրակի և Տավուշի մարզերի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման հնգափուլ դասընթացի մեկնարկը։
Դասընթացները կնպաստեն մասնակից կազմակերպությունների ոլորտային ներուժի զարգացմանը, այդ թվում` երիտասարդների սոցիալ-տնտեսական հզորացման, երիտասարդական աշխատանքի, ծրագրերի նախագծման և կառավարման, ֆոնդհայթհայթման, հաղորդակցության և հանրային կապերի ուղղություններով:
Ի՞նչ սպասել դասընթացներից․
- Կյանքի հմտությունների և զբաղունակության վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն,
- Երիտասարդական տեղական քաղաքականության սկզբունքների և մշակման մասին իրազեկվածություն,
- Համայնքային երիտասարդական աշխատանքի հնարավոր մոդելների և առանձնահատկությունների մասին տեսական գիտելիքներ և կիրառելի հմտություններ,
- Ծրագրերի մշակման և կառավարման հմտություններ,
- Հաղորդակցության տեսակների և հանրային կապերի կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ կիրառելի հմտություններ,
- Երիտասարդական ոլորտի երկարամյա փորձառություն ունեցող մասնագետների կողմից մշակված ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով կրթական ծրագիր:
Ո՞վքեր կարող են դիմել․
- Գրանցված կազմակերպություններ, որոնք գործում են Տավուշի և Շիրակի մարզերում,
- Աշխատում են երիտասարդների զարգացման ուղղությամբ,
- Ունեն ծրագերի իրականացման փորձ (ցանկալի է)։
*Առավելություն կտրվի նորաստեղծ կազմակերպություններին։
Դասընթացի մասնակից կազմակերպությունները հնարավորություն կունենան դիմելու ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհներին։
Ե՞րբ․
- 1-ին փուլ՝ 4-օրյա դասընթաց, մարտի 25-ից 28-ը, Իջևան, ապրիլի 2-ից 4-ը, Գյումրի,
- 2-րդ փուլ՝ 3-օրյա դասընթաց, ապրիլի 25-ից 27-ը, Գյումրի, մայիսի 2-ից 4-ը Իջևան,
- 3-րդ փուլ՝ հունիս-հուլիս, 3-օրյա դասընթաց (օրերը կհստակեցվեն ավելի ուշ)
- 4-րդ փուլ՝ սեպտեմբեր-հոկտեմբեր, 3-օրյա դասընթաց (օրերը կհստակեցվեն ավելի ուշ)
- 5-րդ փուլ՝ 2026 թվական (ժամկետները կհաստակցեվեն ավելի ուշ)
Որտե՞ղ.
Վայրի հետ կապված տեղեկատվությունը կփոխանցվի ընտրված մասնակիցներին։
*Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:
**Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։
Դիմելու կարգը․
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը: Գրանցվելու վերջնաժամկետն է մարտի 22-ը, ներառյալ:
Հարցերի և մանրամասների դեպքում, կարող եք կապ հաստատել ծրագրի ղեկավար Մարգարիտա Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, կամ զագելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ +374 95 91 91 97 հեռախոսահամարին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 14։00-ից մինչև 18։00)։