«Տարվա կամավոր» մրցանակաբաշխություն
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Հայաստանում «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի և ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ, տոնելու է Կամավորների միջազգային օրը՝ իրականացնելով մի շարք միջոցառումներ:
Տոնին ընդառաջ անցկացվելու է մրցանակաբաշխություն (Award)՝ «Տարվա կամավոր» անվանակարգում:
Ուստի, հրավիրում ենք բոլոր կազմակերպությունների ուշադրությունը՝ իրենց կամավորներին վերոնշյալ անվանակարգում առաջադրելու համար:
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանում գործող կազմակերպությունների կողմից առաջադրված անձիք, ովքեր 2021 թվականի ընթացքում որևէ կամավորական աշխատանք/նախաձեռնություն են իրականացրել:
Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է առաջադրել մեկ թեկնածուի, ովքեր դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրվա շրջանակներում, կպարգևատրվեն «Տարվա կամավոր» անվանակարգում:
Սույն ձևաթուղթը լրացվելու է կամավորին առաջադրող կազմակերպության կողմից՝ հետևյալ հղումով՝
Առաջադրված կամավորների հետ կապ կհաստատվի՝ մանրամասների և հետագա անելիքների կազմակերպման նպատակով:
Դիմելու վերջնաժամկետն է` նոյեմբերի 21-ը:
Միջոցառումն անցկացվելու է «Կամավորների միջազգային օր-2021» ծրագրի շրջանակներում՝ դեկտեմբերի 5-ին, Գյումրիում:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):