ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ ԷՐԱՍՄՈՒՍ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Սիրու՞մ ես բացահայտել նոր մշակույթներ, լեզուներ սովորել, նոր ծանոթություններ հաստատել, ձեռք բերել եզակի փորձառություն և ստուգել գիտելիքներդ Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ:
Ուրեմն շարունակի՛ր կարդալ:
Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը, Էրազմուս օրերի շրջանակներում, հայտարարում է վիկտորինա-մրցույթ՝ Էրազմուս+ ծրագրի 35 ամյակին ընդառաջ:
Եթե ցանկանում ես մասնակցել մրցույթին ապա՝
Սեղմի՛ր հղումը https://bit.ly/3CCE3k2
Դիտի՛ր Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ կարճ տեսանյութը
Նշված հղումներով կարդա՛ և իմացի՛ր ծրագրի մասին ավելին:
Պատրա՞ստ ես՝ մասնակցի՛ր վիկտորինային:
Հիշի՛ր, որ
⏳հարցերին պատասխանելու համար ունես 15 րոպե ժամանակ
✅անհրաժեշտ է հավաքել 35 միավոր՝ ճիշտ պատասխանելով բոլոր հարցերին
👉հայտնվել առաջին եռյակում:
🏆 Վիկտորինա-մրցույթի առաջին երեք հաղթողները որպես մրցանակ կստանան Էրազմուս+ երիտասարդություն ծրագրերի (երիտասարդական փոխանակում, երիտասարդական աշխատողների շարժունակություն) մասնակցության հնարավորություն:
Վիկտորինա-մրցույթին կարող ես մասնակցել մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը:
Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 15-ին Տեղեկատվական կենտրոնի էջով:
Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել info.armenia@salto-youth.net էլ-հասցեին կամ զանգահարել (094) 52 52 54 հեռախոսահամարով՝ 10:00-ից 17:00-ն երեքշաբթիից ուրբաթ օրերին: