«Սովորիր Հզորացնել»
Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ
Նպատակ. Բարելավել Հայաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Իսպանիայից, Թուրքիայից և Ուկրաինայից ժամանած Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերում ներգրավված 24 մենթորների գիտելիքները՝ ապահովելու որակյալ ԵԿԾ ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացման միջոցով, ինչպես նաև ‹‹զինելու›› մենթորներին կարևոր մեթոդներով՝ աջակցելու և ուղղորդելու ԵԿԾ կամավորներին ի նպաստ այն հմտությունների զարգացման, որոնք կօգնեն լինել ավելի աշխատունակ։
Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հյուրընկալեց յոթօրյա միջազգային դասընթաց, որը իրականացվեց Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Ծրագրի մասնակիցներին նաև հնարավորություն կընձեռվեց ուսումնական այցերի միջոցով բացահայտելու Գյումրիում գործող տարբեր կազմակերպություններում առկա ԵԿԾ մենթորական համակարգերը, ներկայացնելու հաջողված փորձը և հաստատելու համագործակցություն։