«ՍԻՎԻՔ ՍԵՐՎԻՍ» ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

ՎԱՅՐԸ՝ Մարսել, Ֆրանսիա
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  հոկտեմբեր 1, 2017 – մարտ 1, 2018 (6 ամիս)
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  «ECOOPMED» ՀԿ
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ բարձրացնել տեղի երիտասարդների իրազեկվածության մակարդակը այնպիսի
գաղափարների շուրջ, ինչպիսիք են` համերաշխությունը, կրթությունը, մշակույթը, միջազգային զարգացումը և
մարդասիրությունը:
ԿԱՄԱՎՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝
. աջակցել «բարեգործական խանութի» թիմին ապրանքների ընտրության և վաճառքի (նվիրատվությունների) հարցում,
. միջոցառումներ իրականացնել դպրոցներում, որոնք կբարձրացնեն կազմակերպության ծրագրերի մասին իրազեկվածությունը,
. աջակցել կազմակերպությանը միջազգային բարեգործական ծրագրերում:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ակտիվ և նախաձեռնող երիտասարդներ, ովքեր ունեն ֆրանսերենի բազային գիտելիքներ, մոտիվացված են ներդնել իրենց ժամանակը «համերաշխություն» թեմայով ծրագրերում և ազատ են հանրային խոսքում:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ հետևյալ էլ.հասցեին՝ mariam.gharagyozyan@yic.am.

*Ծրագիրը հոգում է կամավորի կեցության, սննդի և տեղական տրանսպորտի ծախսերը, սակայն ճանապարհածախսը և վիզայի հետ կապված ծախսերը հոգալու է կամավորը:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ օգոստոսի 10-ը։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

Ծրագրի տեղեկատու