Սահմաններից վեր. Հայաստան – Թուրքիա ծրագիր
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ 2017-2019թթ․ «Սահմաններից վեր» ծրագրի շրջանակներում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի 150 անհատի՝ միջսահմանային այցերի միջոցով հարևան երկրում հստակ ծրագրեր իրականացնելու համար` հոգալով նրանց ճանապարհածախսը։
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծից կօգտվեն Հայաստանից և Թուրքիայից 10 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հատուկ ծրագրերի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի հյուրընկալող կազմակերպությունում՝ 4-ից 8 ամիսների ընթացքում։
Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերը հնարավորություն կտան մեկ շաբաթանոց անհատական մոտեցմամբ նախագծված փոխանակման ծրագրեր/ուսումնական այցելություններ կազմակերպել մասնագետների համար, ովքեր համագործակցություն կհաստատեն տարբեր թեմատիկ ոլորտներում՝ ներառյալ կրթություն, մեդիա, առողջապահություն, տեխնոլոգիաներ, երիտասարդություն, մշակույթ, արվեստ և քաղաքացիական հասարակություն։