ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ՕԳՆԱԿԱՆ

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ սոցիալական մեդիայի պատասխանատուի օգնական

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Վազգեն Սարգսյան 20, ք․ Գյումրի)

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Սոցիալական մեդիայի պատասխանատուի առօրյա գործերի կազմակերպման աջակցություն

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝  6 ամիս, (15 ժամ/շաբաթական), երեքշաբթիից շաբաթ

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝ Հուլիսի 1, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աջակցել կենտրոնի սոցիալական ցանցերի կառավարման աշխատանքներին  (Ֆեյսբուք, Ինստագրամ)
  • Աջակցել կենտրոնի գործունեությունը ներկայացնող տեսանյութերի մոնտաժային աշխատանքներին,
  • Աջակցել սոցիալական ցանցերում հրապարակումների կատարմանը, պոստեռների պատրաստմանը,
  • Աջակցել միջոցառումների ընթացքում տեսալուսանկարահանման աշխատանքներին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Գրաֆիկ դիզայնի միջին մակարդակի գիտելիքներ,
  • Սոցիալական մեդիա վարման միջին մակարդակի գիտելիքներ,
  • Լուսանկարահանման հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
  • Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում, Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունիսի 22֊ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ hr@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «ԳԵՏ_Սոցիալական մեդիայի պատասխանատուի օգնական»:

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:30) հետևյալ հեռախոսահամարով՝ 094 059197: