«Չնայած ամենինչին խաղաղությունը կհաղթի»

156646_173642802669164_7383277_nԵրբ.Դեկտեմբերի 16-19, 2010

Որտեղ. Գյումրի, Հայաստան

Նպատակ. Ընդլայնել հետագա երկխոսությունը և հաղորդակցումը երիտասարդների միջև գտնելով համընդհանուր հետաքրքրություններ, թեմաներ և կառուցելով երկարատև համագործակցություն ներգրավված կազմակերպությունների միջև, որոնք երիտասարդական աշխատանքի բնագավառում ունեն փորձի տարբեր մակարդակներ:

Նկարագրություն. Եռօրյա ծրագրի ընթացքում ԵՆԿ հասարակական կազմակերպության աշխատակազմը Ֆրասնիայի, Հունաստանի, Սերբիայի գործընկերների հետ համատեղ մշակեց ավելի քան 4 ծրագիր և գործողությունների պլան: Այցի վերջին երեք օրվա ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց շրջագայել քաղաքի տեսարժան վայրերով, ծանոթանալ հայկական մշակույթի, երաժշտության, պարի, ուտելիքի, սովորությունների և ավանդույթների հետ:

Այցի  մասնակիցները հայրենիք վերադարձան հիանալի տպավորություններով` իրենց հետ տանելով նորանոր ծրագրային գաղափարներ, որոնք կիրականացվեն մոտ ապագայում:

 

162944_173637619336349_5306458_n  163041_173643576002420_4970488_n  163699_173639676002810_4005680_n