22
Հլս 2015
«Ուրբաթօրյա Սրճարան» – «Պատրաստիր ինքդ»
Հուլիսի 17- ին ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ «Ուրբաթօրյա Սրճարանի» հերթական հանդիպումը, որը կրում էր «Պատրաստիր ինքդ» խորագիրը:
Այս անգամ «Ուրբաթօրյա Սրճարանի» նպատակն էր ոգևորել եիրտասարդներին` պատրաստելու հետաքրքիր հուշանվերներ արդեն իսկ հնացած կամ անպիտան դարձած իրերից:
«Ուրբաթօրյա Սրճարանի» հյուրերին իրենց պատրաստած քաղցրավենիքներով հյուրասիրեցին ԵՆԿ ՀԿ «Եվրոպական կամավորական ծառայության» կամավորները: Մասնավորապես հյուրերի հավանության էր արժանացել շվեդական աղանդերը, որը ևս պատրաստել էին մեր միջազգային կամավորնեը: