ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների հերթական շարքը:
Այս անգամ հրավիրում ենք մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝
1․ Ոչ ֆորմալ կրթության ներածություն (23/06/2018),
2․ Ոչ ֆորմալ կրթության գործիքների մշակում և կիրառում (24/06/2018):
Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց, որոնցից 11-ն արդեն անցկացվել են)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։
Դասընթացների ընդհանուր նպատակն է․
Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։
Դասընթացներին կարող են մասնակցել.
- Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ
- Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ
- Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ
- Երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ
- Իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
- Մեդիա ոլորտի ներկայացուցիչներ
- Այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ
Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների:
Առաջնայնություն կտրվի այն անձանց, ովքեր կդիմեն մասնակցելու դասընթացների այս շարքին ամբողջությամբ և ովքեր ուղղակի կապ կունենան համապատասխան թեմաների հետ։
Յուրաքանչյուր թեմատիկ դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին էլեկտրոնային հայտ․հղումները տրվում են ստորև։ Գրանցման հայտերը լրացնելու վերջնաժամկետն է հունիսի 22-ը, առավոտյան ժամը 17։00-ն՝
1․ Ոչ ֆորմալ կրթության ներածություն
2․ Ոչ ֆորմալ կրթության գործիքների մշակում և կիրառում
Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20)։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:
Կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել youthhouse@yic.am էլ-հասցեին:
«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: