Շիրակի մարզի լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Երիտասարդական մրցանակաբաշխություն – 2014» մրցույթի արդյունքում, ճանաչվել է Շիրակի մարզի լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն: 
Հաճելի և ոգևորիչ է, երբ գնահատվում է կատարված աշխատանքը: