«Մշակութային գույներ»

1485071_842787765754661_5553519886627571408_n Երբ. Սեպտեմբեր 27 – Հոկտեմբեր 5, 2014

Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ

Նպատակ. Հնարավորություն ընձեռել Եվրամիության և Արևելյան Եվրոպայի երկրների երիտասարդներին ծանոթանալու տարբեր մշակույթների և ավանդույթների, գտնելու ընդհանուր արժեքներ, տարբերություններ և նմանություններ, որպես ըմբռնման և հանդուրժողականության հիմք` տալով նրանց հնարավորություն աշխատելու և ապրելու միասին:

Նկարագրություն. Գյումրու ‹‹Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն›› ՀԿ-ն սեպտեմբերի 27–ից հոկտեմբերի 5–ը Եվրամիության ‹‹Էրասմուս+›› ծրագրի շրջանակներում Թորոսում հյուրընկալեց մշակույթի թեմայով իննօրյա միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր: Ծրագրի ընթացքում համախմբվեցին, շփվեցին, կիսվեցին իրենց մշակույթներով, ավանդույթներով և գաղափարներով այն երիտասարդները, ովքեր ապրում էին այնպիսի երկրներում, որտեղ կար շփման պակաս հեռավորության պատճառով:

Իննօրյա ծրագրի ընթացքում չորս մշակույթ ներկայացնող քսանհինգ երիտասարդներ հնարավորություն ունեցան ներկայացնելու սեփական ազգային երաժշտությունը, պարը, ավանդույթներն ու սնունդը և ծանոթանալու մյուս երկրների համապատասխան մշակութային բաղադրիչներին: Ծրագրի ավարտին մասնակիցները ներկայացրեցին ավարտական միջոցառում ֆորում թատրոնի ձևաչափով Թորոս գյուղի մշակութային կենտրոնում: Առաջնորդվելով ֆորում թատրոնի սկզբունքներով՝ հանդիսատեսը ևս հնարավորություն ունեցավ իր մասնակցությունը ունենալ միջոցառմանը և իր կողմից լուծումներ առաջադրել ներկայացվող հիմնախնդրին:

Որպես ամփոփում՝ երիտասարդներին տրվեց համագործակցության օրինակ միջազգային մակարդակով և խրախուսվեց նրանց ձեռնարկել նման համագործակցություն ապագայում` ընդգծելով այն, որ Եվրոպան ոչ միայն Եվրոպական Միությունն է, այլև շատ ավելի մեծ համայնք, որը կիսում է նույն արժեքները և չի ճանաչում որևէ սահման:

Երիտասարդական փոխանակման ծրագիրը համախմբել էր 25 երիտասարդների՝ Հայաստանից, Վրաստանից, Պորտուգալիայից և Նորվեգիայից:

 

10411121_843631885670249_4541983877177939971_n  10421350_847049885328449_7074078982101979688_n  10671272_844074365626001_2186397083858424532_n

Տեսնել ավելին