ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՐԱԶՄՈՒՍ+ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱՅԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԲԵՐՅԱԼ

mobilityYICԱՆՎԱՆՈՒՄԸ՝ What comes next?

ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ փետրվարի 5-13, 2019

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ներկայացնել կիրառական իմպրովիզացիայի մեթոդը և հզորացնել երիտասարդական աշխատողներին՝ խթանելու ձեռնարկատիրական մտածողությունը երիտասարդների շրջանում: Ծրագրի ժամանակ կուսումնասիրվեն ձեռնարկատիրության տարբեր մոտեցումները, ինչպիսիք են ռիսկի դիմելը, ստեղծարարությունը, խնդիրների լուծումը, նախաձեռնողականությունը, սխալների վրա աշխատելը և այլ կարևոր հմտություններ, որոնք կնախապատրաստեն երիտասարդին մուտք գործելու աշխատաշուկա և մտածել ձեռներեցի տեսանկյունից:

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, դասընթացավարներ, մենթորներ, երիտասարդական կազմակերպությունների անդամներ և կամավորներ, ովքեր աշխատում են երիտասարդների հետ տեղական, ազգային կամ միջազգային մակարդակներում:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

Հավելյալ տեղեկատվություն կարող եք ձեռք բերել ներկայացված տեղեկատուից։

 

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:

 

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ դեկտեմբերի 22-ը, ժամը 13:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):