*Միջազգային դասընթաց Իտալիայում*

             

Անվանումը՝ “Eco-Building a Better World”
Վայրը՝ Տրամոնտի, Իտալիա
Օրերը՝ սեպտեմբերի 1-10, 2015

Ծրագրի նպատակն է`

– փոխանակվել էկո կառուցման և կայուն զարգացման վերաբերյալ տարբեր երկրների երիտասարդների ունեցած գիտելիքներով, փորձով և գաղափարներով,
– բարձրացնել երիտասարդական ոլորտի աշխատողների իրազեկությունը` երիտասարդներին ուսուցանելու էկո կառուցման և շրջակա
միջավայրի վրա նրա ազդեցության մասին,
– իրազեկել երիտասարդներին բնական ռեսուրսների և առհասարակ Երկիր մոլորակի վրա մեր ապրելակերպի ներգործության մասին,
– խթանել առողջ ապրելակերպը և էկո կառուցումը նորամուծությունների միջոցով և հնարավորություն տալ փոխանցել այդ փորձն իրենց համայնքներին:

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Դիմելու վերջնաժամկետն է ս/թ հուլիսի 7-ը, ժ. 15:00-ն:

Հավելյալ հարցերի համար կարող եք  դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ.  հասցեով:

*Մասնակիցները պետք է լինեն 18-30 տարեկան:

Դիմել ծրագրին

Ծրագրի տեղեկատուն կարող եք ներբեռնել այստեղից`