ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ ԹԵՄԱՅՈՎ
ՎԱՅՐԸ՝ Վոլմիրշտեդ, Գերմանիա
ՕՐԵՐԸ՝ մարտ 13-17, 2017
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ երիտասարդական աշխատողներին և երիտասարդ առաջնորդներին ուսուցանել և
հնարավորություն ընձեռել՝ փոխանակվելու մեկուսացված (մարգինալացված) երիտասարդներին ներգրավելու մեթոդների շուրջ: Ծրագրի ավարտին մասնակիցները զինված կլինեն գիտելիքներով և մեթոդներով, որոնք ուղղված են սահմանափակ հնարավորություններով երիտասարդների հետ աշխատանքը բարելավելուն, համայնքի կարիքների բացահայտմանը և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակմանը, արտասահմանում և սեփական երկրում սահմանափակ հնարավորություններով երիտասարդների սոցիալական և կրթական կարիքների մասին ավելի հստակ պատկերացում կազմելուն:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ՝ 18 տարին լրացած երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձառու և երիտասարդների տարբեր խմբերի հետ աշխատանքի փորձառություն ունեցող երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ և դասավանդողներ:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
– ուսանողների համար 15 եվրոյին համարժեք ՀՀ դրամ,
– այլ դեպքերում 25 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունվարի 20-ը, Ժ. 18:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 կամ 0312 69497 հեռախոսահամարներով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):