01
Սպտ 2011
«Միասին վերհիշենք մեր վառ ու գունավոր մանկությունը»
Երբ. Սեպտեմբեր 1, 2011
Նկարագրություն. Սեպտեմբերի 1-ին՝ Գյումրիի Ռիժկովի անվան ճեմափողոցում ԵՆԿ ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց ֆլեշմոբ «Միասին վեհիշենք մեր վառ ու գունավոր մանկությունը» թեմայով:
Ֆլեշ-մոբի մասնակիցները ներկայացել էին առաջին դասարանցու համազգեստով և պայուսակով, ներկա էին «Գիտունիկ»-ը՝ օպտիկական ակնոցներով, գրքերով, «Ծույլիկ»-ը՝ անխնամ մազերով, թափթփված հագուստով և արտաքինով, մանուկներ, ովքեր երգում և արտասանում էին բանաստեղծություններ:
Ֆլեշ-մոբի ընթացքում «դպրոցականները» խաղում էին պարան, «կլաս», «ռեզին» և այլ խաղեր, որոնք հիշեցնում էին դպրոցական տարիները: