ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

posterԳյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոնի շրջանակններում հրավիրում է Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի Եվրոպական կամավորական ծրագրով հետաքրքրված անձանց և կազմակերպություններին մասնակցելու մենթորների մեկօրյա ներածական դասընթացին, որը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 11:00-17:00-ն Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի նիստերի դահլիճում (ք․ Երևան, Թումանյան 42)։

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց մինչ հունիսի 16-ը ժանը 12:00-ն՝ լրացնելով հետևյալ դիմում-հայտը:

Կազմակերպությունը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, սուրճի և ճաշի ընդմիջումները:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ 095 91 91 97 հեռախոսահամարով, ժամը 10:00-18:00-ն `բացի կիրակի և երկուշաբթի օրերից: