«Մարդու իրավունքների կրթություն» թեմայով դասընթացների շարք
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մարդու իրավունքների կրթություն» ընդհանուր խորագրի ներքո կազմակերպում է դասընթացների շարք՝ հետևյալ թեմաներով.
1) Ի՞նչ է մարդու իրավունքները և ո՞ր կառույցներն են մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորները (նոյեմբերի 16)
2) Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (նոյեմբերի 17)
3) Ի՞նչ է ատելության խոսքը: Ինչպե՞ս միանալ «Ո՛չ ատելության խոսքին» արշավին (նոյեմբերի 23)
4) Ինչպե՞ս պայքարել ատելության խոսքի դեմ` առանց ատելության խոսք տարածելու (նոյեմբերի 24)
5) Մարդու իրավունքների հակադիր կամ այլընտրանքային պատմվածքներ (նոյեմբերի 30)
6) Մարդու իրավունքների հակադիր կամ այլընտրանքային պատմվածքներ, ընդհանուր դասընթացի ամփոփում (դեկտեմբերի 1):
Նպատակն է՝ բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները երիտասարդների շրջանում՝ խրախուսելով մարդու իրավունքների կրթությունն ու ջատագովումը:
- Կարող են մասնակցել Շիրակի մարզում բնակվող 18-25 տարեկան անձիք, ովքեր հետաքրքրված են մարդու իրավունքներով և մարդու իրավունքների կրթությամբ: Մասնակցությունը անվճար է, սակայն ընտրված 20 մասնակիցները պարտավորվում են մասնակցել բոլոր 6 հանդիպումներին: Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղումով՝
- Դասընթացների շարքին ամբողջապես և առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած երիտասարդներից 5-ը հնարավորություն կունենան մասնակցելու 2020 թվականի փետրվարի 2-10-ը Չեխիայում կայանալիք Էրազմուս+ միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին:
- Դասընթացներն իրականացվում են «CauCAN — Counter and Alternative Narratives for Human Rights in Caucasus» Էրազմուս+ երկամյա համագործակցային ծրագրի շրջանակներում
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ նոյեմբերի 14-ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):