«Ղայդով նախաձեռնություն»

Կամավորության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Ղայդով նախաձեռնության» շրջանակներում հայտարարում է կամավորությունը խրախուսող նախաձեռնությունների մրցույթ: 
«Ղայդով նախաձեռնության» նպատակն է խրախուսել կամավորությունը և երիտասարդական նախաձեռնությունները Շիրակի մարզում: Մրցույթին կարող են մասնակցել շիրակցի թասիբով և ջիգյարով անհատներ և ոչ-ֆորմալ խմբեր` անկախ տարիքից, ովքեր պատրաստակամ են ափալ-թափալ նախապատրաստվել, կազմակերպել և իրականացնել իրենց ղայդով, համով-հոտով ու թեթև նախաձեռնությունները, որի համար ԵՆԿ ՀԿ-ն կտրամադրի քանիմ մանեթ փարա` 50.000 դրամ: Գիտենք, որ գումարը էնքան էլ մեծ չէ, բայց թե ղուրբան Ձեր մեծ սրտին ու ղայդով նախաձեռնություններին: 
Ձեր ղայդին նախաձեռնությունը ներկայացնելու համար պետք է լրացնեք էս թիքեմ դիմում-հայտը:

Նախաձեռնությունների ներկայացման վերջնաժամկետն է էս տարվա դեկտեմբերի 1-ը, ժամը 23:47-ը: Արդյունքների մասին կտեղեկացվի էս տարվա դեկտեմբերի 2-ին մինչև օրը ճաշ դառնալը:
Հիշեք՝ նախաձեռնությունը պետք է իրականացվի էս տարվա դեկտեմբերի 5-ին` կամավորության միջազգային օրը: 

Մանրամասների և հարցերի համար կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 0312 6 94 97, 095 91 91 97 հեռախոսահամարներով:

Լրացնել դիմումը