30
Մյս 2017
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆԿ-ՈՒՄ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Հանրային կապերի պատասխանատու ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հուլիս 1, 2017թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կազմակերպության նախագահ
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Հանրության հետ կապերի հաստատում, կազմակերպության մասին տեղեկատվության կառավարում և գործունեության հանրայնացման ապահովում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Մշակել և իրականացնել հանրային կապերի ռազմավարության իրականացմանն ուղղված միամյա գործողությունների պլան, ·
- Պատրաստել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերը,
- Կազմակերպել ծրագրային տեղեկատվական միջոցներն ու միջոցառումները,
- Պատրաստել Կազմակերպության տարեկան հաշվետվությունն ու վերջինիս ներկայացման միջոցառումը,
- Պարբերաբար թարմացնել կազմակերպության վեբ կայքում զետեղված տեղեկատվությունը,
- Կազմակերպության մասին տարածել տեղեկատվություն սոցիալական ցանցերի (Ֆեյսբուք, Լինկդին, Թվիթեր, Ինստագրամ, ՅուԹուբ) միջոցով, ·
- Պատրաստել և թարմացնել ԶԼՄ-ների կոնտակտային բազան, ապահովել մշտական կապ ԶԼՄ-ների հետ,
- Գրել մամուլի հաղորդագրություններ,
- Կազմակերպել մամուլի ասուլիսներ, · Ապահովել արտաքին ներկայացուցչություն,
- Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն, ·
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է լրագրության, հանրային կապերի կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
- Գրաֆիկական ծրագրերի իմացություն (CorelDraw, Photoshop), · WordPress-ի իմացություն,
- Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- Հաղորդակցման և հռետորական հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն[S1]
- Ստեղծագործ թիմում աշխատելու հմտություններ,
- Միջմշակութային միջավայրում աշխատելու կարողություն,
- Անընդհատ սովորելու ձգտում,
- Նախաձեռնողականություն,
- Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ:
- ՀԿ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
- Պարգևավճարներ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը (լուսանկարով) և շարժառիթային նամակը pr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով Հանրային կապերի պատասխանատու: Ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու երիտասարդական նախաձեռնություների կենտրոնի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՀՈՒՆԻՍԻ 10-Ը։
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: