ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԳԱՎԱՌ ԵՎ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

«UPSHIFT» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում Գավառ և Իջևան խոշորացված համայնքներում հայտարարում ենք համայնքային երիտասարդական գաղափարների մրցույթ։ 

 

Եթե դուք 12-18 տարեկան եք և ունեք համայնքային որևէ խնդրի լուծման գաղափար, ապա շտապեք թիմ կազմել և ներկայացնել ձեր գաղափարը։

Գավառի համայնքային երիտասարդական գաղափարների հավաքագրում մրցույթին մասնակցելու մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Իջևանի համայնքային երիտասարդական գաղափարների հավաքագրում մրցույթին մասնակցելու մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

 

«UPSHIFT» ծրագրի նպատակն է նպաստել Իջևան և Գավառ խոշորացված համայնքներում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքի կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ: 

Ներկայացված գաղափարներից յուրաքանչյուր համայնքում ընտրվելու են լավագույն 5 ծրագրային գաղափարներ, որոնք ստանալու են 120․000դրամ աջակցություն՝ հունիս և հուլիս ամիսներին իրականացնելու համար։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095919197 հեռախոսահամարով երեքշաբթիից շաբաթ օրերին:

Գավառում և Իջևանում «UPSHIFT» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։