ՓՈՐՁՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ | ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՕԳՆԱԿԱՆ
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Հոկտեմբերի 6, 2021թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ
Հոկտեմբերի 16, 2021թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ
5-օրյա, 40 ժամ շաբաթական
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
6 ամիս
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Գրասենյակի պատասխանատու
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գրասենյակի առօրյա և ծրագրային ադմինիստրատիվ աշխատանքների իրականացում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ընդունել, գրանցել և ուղորդել գրասենյակի այցելուներին,
- Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
- Կազմակերպել աշխատակազմի և/կամ ծրագրերի մասնակիցների ընդմիջումները,
- Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Միջնակարգ կրթություն,
- Առնվազն վեց ամսվա կամավորության փորձ,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Միջմշակութային հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի բավարար իմացություն,
- Թվային գրագիտություն:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
- Պարգևավճարներ։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2021թ. հոկտեմբերի 6-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ադմինիստրատիվ օգնականի կամավոր/փորձնակ»:
Ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով երեքշաբթիից շաբաթ ժամը 10:00-ից 18:00-ն։
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: